ԳՈՒՆԵՂ ՀԱՆԳՐՎԱՆ

Մայիսի 22-ին ժամը 13-00-ին

<Շրջանավարտ-2019> նախագծի շրջանակներում

Գեղարվեստի ուսումնական կենտրոնի ցուցասրահում կկայանա

Ցուցադրություն

շրջանավարտներ՝ Ռեբեկա  Խաչիկյանի, Աստղ Կիրակոսյանի և Լիանա Գրիգորյանի  մասնակցությամբ:


Ռեբեկա  Խաչիկյան

This slideshow requires JavaScript.

Գինեգործությունը Հայաստանում

The-Stomping-of-the-Grapes-mural-hand-paintedՀայոց բնաշխարհը անզուգական խաղող ու գինի ստանալու ի վերուստ տրված շնորհ ունի: Համաձայն Աստվածաշնչյան հայտնի պատմության` Հայաստանը հանդիսանում է խաղողագործության և գինեգործության բնօրրանը: Աշխարհում կան շատ հրաշալի և գեղեցիկ լեգենդներ գինու գյուտի մասին, բայց ամենահինը Աստվածաշնչյան պատմությունն է: Ըստ լեգենդի` մարդկությունը բացահայտեց գինու համը և զգաց դրա ազդեցությունը այն ժամանակ, երբ Նոյ Նահապետը ջրհեղեղից հետո Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթը: Նոյին գինու պատրաստման գաղտնիքը բացահայտել էր այծը, ով կերել էր խաղողի վայրի պտուղներ և հարբելու արդյունքում սկսել էր հրմշտել մյուս կենդանիներին: Որից հետո էլ Նոյը Արարատ լեռան լանջերին խաղող տնկեց, և վերջինիս պտուղներից էլ գինի ստացավ: Գինին այնքան համեղ էր, որ չդիմացավ գայթակղությանը` «խմեց և արբեց»: Ահա առաջին տեղեկությունը հայոց խաղողի և գինու մասին, այնքան հին, որքան աշխարհն է, այնքան հավաստի, որքան, որ ճշմարիտ է հին կտակարանը: Continue reading

Հայ Արշակունիների գահացանկ

Տրդատ Ա 66 – 88

Սանատրուկ 88 – 110

Աշխադար 110 – 113

Պարթամասիր 113 – 114

ռոմեական բռնազավթում 114 – 116

Վաղարշ Ա 117 – 140

Սոհեմոս 140 – 161,

Բակուր Ա 161 – 163

Վաղարշ Բ 185 – 198

Խոսրով Ա 198 – 216

Տրդատ Բ 216 – 252

Արտավազդ Ե 252 – 272

Խոսրով Բ 272 – 287

Տրդատ Գ Մեծ 287 – 330

Խոսրով Գ Կոտակ 330 – 338

Տիրան Բ 338 – 350

Արշակ Բ 350 – 368

Պապ թագավոր 370 – 374

Վարազդատ 374 – 378

Արշակ Գ 378 – 387

Խոսրով Դ 387 – 389, 415-416

Վռամշապուհ 388 – 414

Շապուհ պարսիկ 416 – 420

թափուր 420 – 422

Արտաշես Դ 422 – 428

Հայոց Ցեղասպանություն

Картинки по запросу Հայոց ՑեղասպանությունՕսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի հետևանքով 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը: Պայմանականորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեց շուրջ 600 հայազգի մտավորական: Continue reading

ԱՇՈՏ Ա ԲԱԳՐԱՏՈՒՆԻ

Похожее изображениеԱրշակունյաց թագաորության կործանումից հետո ավելի քան չորսուկես դար հայ ժողովուրդը զրկիված էր քաղաքական անկախությունից: ԵՎ միայն 9րդ դարի վերջին տասնամյակներում Բագրատունյաց տոհմն իր գործունեությամբ կարողացավ վերականգնել Հայոց թագաորությունը: Ամենա առաջին Բագրատունին Բուղայի կողմից գերության տարված սպարապետ Սմբատ Բագրատունու որդին, հայոց արքա Աշոտ Ա-ն էր (869-890):  Բազմաթիվ պատմիչներ գրել են նրա մասին իրենց աշխատություններում, հիշատակարաններում և ժամանակագրություններում: Օրինակ Հովանես Դրասխանակերտցու  տեղեկություններից կարելի  է բխեցնել հետևյալ իրադարցությունները. Continue reading

Վանի թագավորության անկում

Ռուսա II-ից հետո սկսվեց պետության թուլացումը։ Վերջին հստակ թվագրվող արքան Սարդուրի III-ն է, որն ասորեստանյան արձանագրություններում հիշատակվում է մ. թ. ա. 643 թ-ին։ Նրանից հետո իշխել է նրա որդին՝ Սարդուրի IV-ը, ում կառավարման շրջանի մասին մենք գրեթե անտեղյակ ենք: Ավելի ենք տեղեկացված Ռուսա III-ի  իշխանության շրջանի մասին Վանա լճի արևելյան շրջաններում և Արարատյան դաշտում գտնված արձանագրություններից, որոնք վկայում են Ռուսա III-ի օրոք պետության սահմանների նեղացման մասին: Վանի թագավորության թուլացման և անկման հիմնական պատճառն է  հյուսիսիսց եկած սկյութական ցեղերը: Վանի թագավորությունը առաջինն էր, որ միավորեց ողջ լեռնաշխաարհը մեկ թագավորության մեջ։Ինչպես այլ թագավորություններ Վանի թագավորություն էլ անկում ապրեց, բայց թե ինչպես կամ երբ հայտնի չէ: Կարծիքներ կան, որ Վանի արքայատոհմերի փոփոխությունը կատարվել է հեղաշրջմամբ՝ նախքան  մ. թ. ա. 609 թ.:

Վանի արքայացանկ

Սարդուրի մ.թ.ա.835 – մ.թ.ա.825

Իշպուինի մ.թ.ա.825 – մ.թ.ա.810

Մենուա մ.թ.ա. մ.թ.ա.810 – մ.թ.ա.786

Արգիշտի Ա մ.թ.ա.786 – մ.թ.ա.764

Սարդուրի մ.թ.ա.764 – մ.թ.ա.735

Ռուսա Ա մ.թ.ա. 735 – մ.թ.ա. 714

Արգիշտի Բ մ.թ.ա. 714 – մ.թ.ա. 685

Ռուսա Բ մ.թ.ա.685 – մ.թ.ա. 645

Սարդուրի Գ մ.թ.ա. 643 – մ.թ.ա.625

Ռուսա Գ մ.թ.ա.605 – մ.թ.ա.585 Continue reading

Երվանդունիների արքայացանկ

Սկայորդի մ․թ․ա․ 7-րդ դարի կես  (հայկազունիների տոհմի իշխանության վերականգնող)

Պարույր Սկայորդի մ․թ․ա 612-680ական (դաշնակցել է Բաբելոնի և Մարաստանի հետ ընդեմ ասորեստանի)

Երվանդ Ա Սակավակյաց մ.թ.ա. մոտ 580-570 (արքայատոհմի անունը առաջացել է իր անունից)

Տիգրան Ա Երվանդյան մ.թ.ա. մոտ 570-524

Վահագն Երվանդյան մ.թ.ա. 524-515

Հիդարնես Ա մ.թ.ա. VI դ. վերջ

Հիդարնես Բ մ.թ.ա. V դ. սկիզբ

Հիդարնես Գ մ.թ.ա. V դ. կես

Արտաշիր մ.թ.ա. V դ. 2–րդ կես

Երվանդ Բ մ.թ.ա. 404-360

Երվանդ Գ մ.թ.ա. 330-300

Շամ Սամոս մ․թ․ա․ 260-240

Արշամ մ․թ․ա․ 240-220

Երվանդ Դ Վերջին մ.թ.ա. III դ. վերջին քառորդ Continue reading